Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ավելի ստոր և հրեշային ծրագիր անհնար է մտածել

Ավելի ստոր և հրեշային ծրագիր անհնար է մտածել
09.04.2024 | 10:28

ՈՒրացումն ու ոչնչացումը կատարյալ չէ, եթե դրանից անմասն պիտի մնան Հայրենիքի գաղափարական հենակետերը: 2018-ից հետոյի անհայրենիքությունը և այդ անհայրենիքության տակ տեղավորված տարատեսակ դրսևորումներն ու որոշումները մոտեցան տրամաբանական վերջին. գիտական-մշակութային օջախների դեմ արշավի սկիզբը դրվեց ինչ-որ մի տկարամիտ շարադրանքով, ինչի իրավաբանական կողմը չէ, որ այսօր պիտի հուզի այս ապօրինություններին դեմ կանգնածներին և այդ ՔԱՆԴԻՉ ձեռքը բռնողներին: Իրավաբանական կողմի համար կան բազմաթիվ ժամկետանց և ժամկետի մեջ եղող փաստաթղթեր, որոնցով կարելի է պարզել վիճարկվող հարցերը: Ես խոսել եմ ուզում հարցի բարոյահոգեբանական էությունից:

Այս խելացնոր կառուցումների, մայրաքաղաքի կենտրոնը այլազգիներով բնակեցնելու, օր օրի ավելացող զվարճանքների, մեղմ ասած, կենտրոնների, առևտրային ամենաթողության կողքին մեծ շռայլություն է՞ր տասնյակ տարիների պատմություն ունեցող այս օջախի, օջախների գոյությունը, որոնք յուրատեսակ ամփոփատեղիներն են ՀԱՅՈՑ ստեղծական մտքի, որպես դարավոր մշակույթ կրող ազգ՝ աշխարհին ներկայանալու կերպի:

Եվ ինչպիսի՛ նենգ ճանապարհներով:

Բոլոր ոտնձգություններն ունեն ԲԱՐԵՇՐՋՈՒՄ դրված վերնագիրը: Ասել է թե՝ բարեշրջում է, երբ քաղաքի կենտրոնը կամայականորեն դատարկվում է մշակութային և գիտական հաստատություններից, բարեշրջում է, երբ գրողների, նկարիչների, էլի ուրիշ ստեղծագործական տների դեմ դատական գործեր են հարուցվում: Եվ այն օրերում, երբ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ այսօր ունի ՄԵԿ խնդիր միայն. ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ խնդիրը:

Եվ բոլոր նրանց, ովքեր մեղադրում են մտավորականությանը, հատկապես գրողներին, լռության համար և իշխանավորների նվագի տակ պարելում, ասեմ. մի քանի անտարբերներով չէ, որ պիտի դատել ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂԻ վարքագծի մասին, վիրավորանքն ու անձնական քենը չէ, որ պիտի առաջնորդեն հենց մեզ՝ գրողներիս, խնդրի կարգավորման այս փուլում:

Պիտի հասկանալ ու հասկացնել ԲՈԼՈՐԻՆ, որ արժեքներ կան, որոնք դուրս են ժամանակից. ոչ նախկիններն են ստեղծել, ոչ ներկաներն են դրա տերը: Ու այդ արժեքներից մեկն էլ հենց ԳՐՈՂՆԵՐԻ ՏՈՒՆ ասվածն է, մեր բոլոր դասականների տունը, մեր ժամանակակից հեղինակների տունը, գրիչ բռնող մարդու տունը, ի՛մ տունը:

Թե ինչը պիտի փոխել, որ այս տունը առավել գրավիչ դառնա, որ լայնորեն բացվեն դռները՝ առանց խտրականության ու տարբերակումների, բոլոր նրանց համար, ովքեր իրապես այս տարածությունը իրենց ՏՈՒՆՆ են համարում՝ սա էլ ներքին խնդիր է, որը լուծելու համար պետք է սթափվել, զգոնանալ, բացը արմատահան անել, լավը խրախուսել, ԻՆՔՆԱՄԱՔՐՎԵԼ ու գնալ դեպի նոր արարումների, ինչի այբից քեն պիտի լինի անհայրենիքներից երկիրն ազատելն ու ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԵՐԱԳՏՆՈՒՄԸ:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ սըր Չերչիլի սեղանին են դնում Մեծ Բրիտանիայի՝ տարվա համար նախատեսված բյուջեն, Սըրը նկատում է, որ բյուջեից բացակայում է մշակույթի համար նախատեսված ծախսը: Այն հարցին, թե՝ որտեղ է մշակութային հատկացումը, նրան պատասխանում են՝ պատերազմ է, ի՛նչ մշակույթ: Ինչին իմաստուն ծերը հակադարձում է՝ եթե չի լինելու մշակույթ, ապա ինչի համար է մեր կռիվը:

Ես գիտեմ, որ այս պատմությունը գիտի նաև օրվա իշխանությունը, բայց, ցավոք սրտի, նրանք այն օգտագործում են հակառակ կողմից. այսինքն՝ որպեսզի Հայոց պետականությունը շուտ կործանվի, նրանք քանդուքարափ են անում դարավոր մշակութային ժառանգության հիմքերը:

Ավելի ստոր և հրեշային ծրագիր անհնար է մտածել:

Ահա՛ օրվա իրականությունը:

Փրկենք Հայոց պետականությունը:

Պաշտպանենք այն արտաքին և ներքին թշնամուց:

Գագիկ Սարոյան

08.04.2024

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ